«ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանն Ադրբեջանում քիչ առաջ դատապարտվեց 20 տարվա ազատազրկման»,-այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:
Ադրբեջանում Կարեն Ղազարյանին մեղադրանքներ են առաջադրվել Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով։ Այդ թվում՝ սպանութություն, ահաբեկչություն, ապօրինի հրազենի կրում, լրտեսություն, պետական սահմանի ապօրինի հատում և այլն։
Չնայած, որ լուրը քիչ առաջ է դրվել շրջանառության մեջ, օգտատերերն արդեն իսկ մի շարք հարցադրումներ են անում՝ մասնավորապես՝ նշելով, թե ինչպե՞ս են պատահաբար սահմանը հատած ՀՀ քաղաքացուն դատապարտում սպանության, ահաբեկչության և նմանատիպ մի շարք այլ հոդվածներով:
Հիշեցնենք, որ 2018թ․ հուլիսին Կարեն Ղազարյանը հայտնվել էր Ադրբեջանում։ Նա ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որևէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում: