Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսին սկսել է աշխատանքը ՀՀ-ում: Այս մասին տեղեկացավ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջից:
«Այսօր դեսպան Լին Թրեյսիի առաջին աշխատանքային օրն էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը:
Բարի՛ գալուստ, տիկին Դեսպան»,- ասված է գրառման մեջ:
Ավելի վաղ Լին Մ. Թրեյսին երդվել էր ծառայել Հայաստանի Հանրապետությունում որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան: Դեսպան Թրեյսին ԱՄՆ դիվանագիտական ծառայության ավագ կադրային դիվանագետ է և Հայաստանում ներկայացնելու է Միացյալ Նահանգների նախագահին: