ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բրյուսելում հարցազրույց տալով ռուսական ՏԱՍՍ-ին, մանրամասներ է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ու վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ կայանալիք հանդիպումների ժամանակացույցի վերաբերյալ:

Անդրադառնալով Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպումներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ այս տարի դրանք մի քանի անգամ կլինեն, իսկ ղեկավարների գրասենյակները քննարկում են այդ հանդիպումների ժամանակացույցի հարցերը:

«Այս տարի մենք մի քանի անգամ կհանդիպենք: Օրինակ` ԵԱՏՄ գագաթնաժողովի ընթացքում: Բացի այդ, հուսով եմ, որ այս տարի կկայանա Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Երևան, և իմ այցը` Մոսկվա: Մենք այժմ կոնկրետ ժամկետներ ենք քննարկում: Վերջին քննարկումը եղել է մեկ շաբաթ առաջ. ես հեռախոսով խոսել եմ Ռուսաստանի նախագահի հետ, հեռախոսազրույցի ընթացքում մենք քննարկել ենք այդ հարցը»,- ասել է Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը նշել է, որ հանդիպումներ են նախատեսվում նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:

«Ապրիլի 29-ին Երևանում կկայանա ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը, և բոլոր երկրների վարչապետերը, այդ թվում նաև Դմիտրի Անատոլևիչը, կժամանեն Երևան»,- նշել է վարչապետը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր 

Պուտինի առաջին հանդիպումը տեղի էունեցել 2018թ. մայիսի 14-ին Սոչիում՝ 

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին:

Երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 13ին՝ Մոսկվայում՝ ֆուտբոլի Աշխարհի առաջնության 

բացման արարողության շրջանակում

Սեպտեմբերի 8-ինՀ այաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի Դաշնության նախագահ 

Վլադիմիր Պուտինը հանդիպել են Մոսկվայում:

Դեկտեմբերի 27-ին ևս մեկ հանդիպում է կայացել Մոսկվայում, ուր Նիկոլ Փաշինյանը մեկնել էր աշխատանքային այցով: