Ռուս հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովը «Полный контакт» ռադիոհաղորդման շրջանակում անդրադարձել է երգահան Ռուբեն Հախվերդյանի սկանդալային հայտարարությանը, թե «ղարաբաղցիներն ադրբեջանցիներ են, քանի որ մեծացել են ադրբեջանական մթնոլորտում»:
«Ես իսկապես չեմ կարողանում հասկանալ՝ ինչպե՞ս կարող է հայը նման բառեր արտասանել: Սով, ահավոր տանջանքներ. ինչպե՞ս կարելի է դա մոռանալ, ինչպե՞ս կարելի է ազատ ապրելու իրենց իրավունքի համար կռված մարդկանց այսպես դավաճանել: Եվ հետո բացատրությունը՝ «ոչ, մենք խոսում էինք միայն նրանց վերնախավի մասին»: Ի՞նչ վերնախավ՝ այն մարդկանց մասին, որոնք այդ պատերազմի հրամանատարնե՞րն են եղել: Ինչպե՞ս կարելի է սեփական պատմությունը դավաճանել: Ո՞ր հայն է դավաճանում իր պատմությունը: Ինձ համար մեկ է՝ ձեզ մոտ ինչ քաղաքական իրավիճակ է և ում եք դուք ատում, ինչու և ինչպես, բայց մի՞թե կարելի է բազմաչարչար ժողովրդի պատմությունն այսպես դավաճանել: Ախր սա ամբողջովին ուկրաինական սցենար է: Սրանք ձեզ համար միանգամայն օտար տեխնոլոգիաներ են»,-ասել է Սոլովյովը:
Հաղորդավարը դիմել է հայ հասարակությանը. «Դուք, ինչ է, չե՞ք տեսնում՝ ինչ են փորձում ձեզ հետ անել: Լսե՛ք, հայերն աշխարհում այդքան էլ շատ չեն և առավել քիչ են հենց Հայաստանում: Իսկ հիմա նրանք սկսելու են իրար հե՞տ ինչ-որ հարցեր լուծել»:
Դիտել՝ 50-րդ րոպեից: