Քուվեյթի ազգային վարժարանի տնօրինության եւ հոգաբարձուների նախաձեռնությամբ Աբդուլ Ազիզ Ալ Պապթին գրադարանի տնօրինության հետ համատեղ մարտ 5-ին անցկացվել է «Մշակութային երկխոսություն՝ հանուն խաղաղության» խորագրով միջոցառում:
միջոցառմանը ներկա են եղել Քուվեյթի մտավորականներ եւ նշանավոր գործիչներ, ինչպես նաեւ հայ համայնքի հոգեւոր ու ազգային կառույցների ներկայացուցիչներ:
Միջոցառմանը ներկայացվել է հայկական ու արաբական մշակույթը: Ավարտին տեղի է ունեցել հայկական ավանդական ուտեստների հյուրասիրություն՝ պատրաստած վարժարանի կանանց հանձնախմբի կողմից:
Հանդիսությանը ներկա է եղել Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը: