ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 24-ամյա մի աղջիկ ու հայտնել, որ «Ինստագրամ»-ից իր նկարները ներբեռնել և շանտաժի են ենթարկում իրեն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապի և լրատվության վարչությունից, ժամը 20.20-ին քաղաքացի Մարաշի բաժանմունքում հաղորդում է տվել, որ «Ինստագրամ» սոցիալական ցանցից՝ իր անունով գործող կայքից, ներբեռնել են իր լուսանկարները, բացել առանձին կայք և իրեն սպառնում են, որ իր հետ հարաբերություն չունենալու դեպքում սոցիալական ցանցերում կվարկաբեկեն:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 22.30-ին, Դավիթաշեն 4-րդ թաղամասից Մարաշի բաժանմունք բերման է ենթարկվել 1994 թ. ծնված Հայկ Խ.-ն և տվել խոստովանական բացատրություն: Բջջային հեռախոսն առգրավված է: Նախապատրաստվում են նյութեր: