«Ժամանակ» թերթը գրում է.
«Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով հայտնի է կառավարման համակարգը իր մտերիմներով համալրելու կարողություններով, որոշել է իրենով անել նաեւ էներգետիկայի խիստ եկամտաբեր բնագավառը: Քանի որ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը լուծարվում է եւ միացվում տարածքային կառավարման նախարարությանը, Ավինյանը փորձում է այս նախարարությունում էներգետիկայի ոլորտը համակարգող փոխնախարար նշանակել իր մտերիմ Տիգրան Արզումանյանին: Իրար հետ մտերիմ են նաեւ նրանց ծնողները. նրանց ամառանոցները կողք կողքի են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում