TotoGaming-ը Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլի «Բավարիա»-«Լիվերպուլ» հանդիպման համար սահմանել է մի շարք հետաքրքիր խաղադրույքներ, որոնց ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հղումով։
Լիվերպուլյան գոլազուրկ ոչ ոքին անակնկալ էր բոլոր առումներով. երկու գերհարձակվողական ֆուտբոլ ցուցադրող թիմերը 90 րոպեի ընթացքում չկարողացան գրավել միմյանց դարպասը՝ առջևի գծում ունենալով հիանալի կատարողներ: Առաջին հանդիպման արդյունքը առավել բարենպաստ իրավիճակ է ստեղծում «Բավարիայի» համար. թե ինչպիսին է գերմանական մեքենան սեփական պատերի ներսում՝ բոլորը հիանալի գիտեն: Ներքին առաջնությունում մյունխենյան թիմը հանդիպումները մարզումային ռիթմով է անցկացնում՝ աջ ու ձախ ջախջախելով բոլորին: Վերջին երկու խաղում գերմանական ակումբի ֆուտբոլիստները աչքի են ընկել գերարդյունավետ խաղով՝ 11 գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը:
Սեփական խաղադաշտում «Բավարիան» ֆավորիտ է, սակայն անգլիական ակումբի հեղինակած մեկ գնդակը կարող է անելանելի վիճակում դնել մյունխենյան թիմին:
Չեմպիոնների լիգայի մրցաշարում ելույթները շարունակելու համար գերմանական թիմին հաղթանակ է հարկավոր , «Լիվերպուլին» բավարար է ցանկացած արդյունավետ ոչ ոքի: Գոլազուրկ ոչ ոքին խաղը կտեղափոխի լրացուցիչ ժամանակ, հնարավոր է նույնիսկ հանդիպման ելքը վճռվի հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով: Հետաքրքիր զուգադիպությամբ Յուրգեն Կլոպի թիմը վերջին 3 արտագնա հանդիպումները ավարտել է հենց ոչ ոքի արդյունքով, Կովաչի սաները իրենց հերթին «Ալյանս Արենայում» հաղթել են վերջին հինգ խաղերում: Չնայած Լիվերպուլյան հանդիպման արդյունքին՝ կասկածից վեր է,որ պատասխան խաղում թիմերը կկարողանան խոցել միմյանց դարպասը, քանզի երկու թիմերի մասնակցությամբ յուրաքանչյուր խաղում արձանագրվում է 2.5-ից ավելի խփված գնդակներ:Մեծ է հատկապես Ռոբերտ Լևանդովսկու գոլի հեղինակ դառնալու հավանականությունը, ով գլխավորում է Բունդեսլիգայի ռմբարկուների ցուցակը: Ինչ վերաբերվում է «Լիվերպուլի» հարձակման գծին՝ անհրաժեշտ տարածություն ստանալու դեպքում կործանիչ կարող է լինել Ֆիրմինո, Մանե, Սալահ եռյակը. «Լիվերպուլի» ակնթարթային հակագրոհները եզրափակել կարող է նրանցից յուրաքանչյուրը:
Մյունխենյան հանդիպման վերաբերյալ TotoGaming-ի սահմանած հատուկ գործակիցներին կարող եք ծանոթանալ այստեղ
Եվրոգավաթների շրջանակներում «Բավարիան» և «Լիվերպուլը» միմյանց հանդիպել են ընդամենը 6 անգամ, չորս անգամ խաղալով ոչ ոքի և տանելով մեկական հաղթանակ:
Հանդիպմանը գերմանական թիմը կմոտենա կորուստներով.որակազրկված են Կիմիխն ու Մյուլլերը, վնասվածք ունեն Կոմանն ու Տոլիսոն, հարցականի տակ է Ռոբենի և Ալաբայի մասնակցությունը: Յուրգեն Կլոպը իր հերթին չի կարողանա օգտվել Լովրենի,Գոմեսի և Օքս Չեմբերլենի ծառայություններից: Այսպիսի կադրային խնդիրների արդյունքում սպասվում է,որ Յուրգեն Կլոպն ու Նիկո Կովաչը խաղադաշտ դուրս կբերեն հետևյալ մեկնարկային կազմերը.
«Բավարիա». Նոյեր,Ալաբա, Հումելս, Զյուլե,Ռաֆինյա, Գնաբրի, Գորեցկա,Մարտինես, Տիագո,Խամես, Լևանդովսկի
«Լիվերպուլ» Ալիսոն, Ռոբերտսոն, Վան Դեյկ,Առնոլդ, Ֆաբինյո, Մատիպ, Վեյնալդում, Մանե,Հենդերսոն, Սալահ, Ֆիրմինո:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Բավարիա»-«Լիվերպուլ» պատասխան խաղը կկայանա մարտի 13-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23.55-ին: