Facebook-ը հեռացրել է 1.5 մլն տեսագրություն, որոնցում երեւում էր նորզելանդական Քրայսթչերչում կրակահերթը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Նոր Զելանդիայում ընկերության ներկայացուցիչ Միա Գարլիքի հայտարարությանը:
«Առաջին 24 ժամերի ընթացքում մենք հեռացրել ենք հարձակման 1.5 մլն տեսագրություն ամբողջ աշխարհում, որոնցից 1.2 մլն-ը արգելափակվել են վերբեռնման պահին»,-ասվում է Գարլիքի հայտարարության մեջ:
Նա հավելել է, որ Facebook-ը շարունակում է շուրջօրյա աշխատանք տանել այդ բովանդակությամբ նյութերը սոցցանցից հեռացնելու ուղղությամբ՝ այդ թվում նաեւ տվյալ տեսանյութի խմբագրված տարբերակները, որոնցում կա բռնություն: