Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ Երևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 տարածաշրջանային քոլեջում ուսումնական գործընթացն ամբողջությամբ վերականգնված է:
 
Ինչպես հայտնեցին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, ՀՀ ԿԳ նախարարության կողմից քոլեջին տրված է հանձնարարություն` դասացուցակում կատարել փոփոխություններ և նախորդ օրերի բացթողնված դասերը լրացնել հավելյալ դասընթացներով: