Համբուրգից դուրս եկած իտալական նավը, որը բարձված է եղել 2000 թանկարժեք մեքենաներով, Բրազիլիա ուղևորվելու ճանապարհին հրդեհվել է ու խորտակվել: Միջադեպը տեղի է ունեցել Ատլանտյան օվկիանոսում:
Ինչպես նշում է Daily Mail-ը, բրիտանական ռազմածովային ուժերը փրկել են նավի 27 հոգանոց անձնակազմին:
Հայտնի է, որ 28 000 տոննա քաշով նավը խորտակվել է Ֆրանսիայի ափերից ոչ հեռու: Երկրի իշխանություններն անմիջապես սկսել են հավաքել խորտակման հետևանքով նավից արտահոսած վառելիքը: