«Հայտնաբերեցինք, որ Հայաստանի ժուռնալիստների միության տարածքների հիմնական մասն այլևս միությանը չեն պատկանում։ Ժամանակին կնքվել են ստրկատիրական, նվաստացուցիչ պայմաններով պայմանագրեր, որոնց լուծումը շատ բարդ ճանապարհ է խոստանում։ Խնդիրը նրանում է, որ Ժուռնալիստների տան միության շենքում վատ վիճակ է, հատկապես կապված երեք վարձակալների հետ, որոնք զբաղեցրել են կոմերցիոն նշանակության լավագույն տարածքը»,-այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։