Երևանի ավագանու այսօրվա նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, թե իր կողմից հանձնարարական է եղել, որ ամեն վարչական շրջան պետք է ունենա իր բացօթյա մարզասրահը։
 
«Այս պահին գրեթե չկան, մարդիկ իջնում են Հրազդան գետի մոտ՝ «Չռիկ» անունով հայտնի վայրը, պարապում են, բայց ամեն վարչական շրջան պետք է ունենա իր «Չռիկը»,- ասաց նա։
 
Քաղաքապետը նշեց, որ այս առումով մեծ գործ ունեն անելու և սեփականաշնորհված տարածքները բոլորը ժամանակի ընթացքում հետ են բերելու։