Այժմ հանրապետությունում գործում են 260 լաբորատորիաներ, որոնց թիվն այս տարի նախատեսվում է ավելացնել 162-ով:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ անցած նիստին այս հարցը քննարկել են և որոշում է կայացվել մեկ տարով դրամաշնորհ հատկացնել: 

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ հարցը աշխատանքային կարգով էլ են քննարկել: 

 «Տրամաբանությունը հետևյալն է, որ այս պահին լաբորատորիաների գործունեությունը կապահովենք, բայց մեր ուղերձը կլինի այնպես, որ ինչպես մնացած բոլոր ոլորտներում մենաշնորհային քաղաքականություն չենք վարում, այնպես էլ այս ոլորտում: Իհարկե, բնականոն ձևով համագործակցությունը կշարունակենք, բայց կառավարությունը բաց է նաև նոր առաջարկությունների համար», -ասաց վարչապետը։

Կառավարության մարտի 21-ի նիստում «Արմաթ»-ի խմբակավարների աշխատավարձերի խնդրին անդրադարձել էր վարչապետը և պատասխանատուներից պահանջել խնդրի արագ լուծում տալ: