Ազգային ժողովի արտահերթ նիստը չմեկնարկեց քվորում չլինելու պատճառով: Նիստին մասնակցելու համար գրանցվել էր 44 պատգամավոր, մինչդեռ քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 67 պատգամավորի առկայություն:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ քվորում չկա, չեն կարող նիստը սկսել: ՀՀ ԱԺ նախագահը մանրամասնեց, որ գործելու է բաց ռեժիմ՝ պատգամավորները կարող են 4 ժամվա ընթացքում գալ և գրանցվել. «Այն պահին, երբ քվորումի համար անհրաժեշտ պատգամավորների քանակ կապահովվի, կկարողանանք սկսել նիստը»,- ասաց Միրզոյանը:

ԱԺ արտահերթ նիստի օրակարգում «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ քնարկելու և քվեարկելու հարցն է։