Աժ նիստը հետաձգվեց քվորում չապահովվելու պատճառով: Պարզվում է, իմքայլական պատգամավորները ճանաչողական այցով մեկնել են Արցախ։
ԼՈՒՐԵՐ.com- ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն ասաց, որ այցը պլանավորված էր վաղուց, սակայն տեխնիկական պատճառներով այն հետաձգվում էր։ «Անկեղծ ասած, Վիեննայի հանդիպման հետ որևէ կապ չունի այս այցը։ Մենք վաղուց էինք քննարկում այն, պարզապես որոշվեց ուրբաթ օրը գնալ, որպեսզի շաբաթ-կիրակի օրերը օգտագործվեն այցի ընթացքի համար։ Ոչ մի կապ չունի Վիեննայի հետ, ուղղակի սա մեր առաջին պաշտոնական այցն է։ Ավելի շատ կարելի է ասել, որ սա ճանաչողական այց է, քանի որ շատերը որպես պատգամավոր առաջին անգամ են լինելու Արցախում։ Կարելի է ասել՝ Արցախ-Հայաստան միասնության և միասնականության յուրօրինակ կոչ է»։
Քվորումի բացակայության պատճառով նիստը հետաձգվելու մասով պատգամավորը նշեց, որ մյուս շաբաթ այս «սխալը կուղղեն»։ Թագուհի Ղազարյանը չի կարծում, որ այսօրվա օրակարգում դրված օրինագծերը անհետաձգելի են։ Նրա կարծիքով՝ ամեն ինչ կարող են կարգավորել երեք օր հետո։