Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Վիեննայում հարցազրույց է տվել ռուսական TACC լրատվական գործակալությանը։ Անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, Ալիեւն ասել է․
«Ինչպես գիտեք, երկու երկրների արտգործնախարարները մի քանի անգամ բանակցել են։ Հանդիպումը կարեւոր է նրանով, որ տրված է նոր ստարտ՝ բանակցային գործընթացին»։
Ալիեւը կարեւորել է, որ բանակցային ֆորմատը մնացել է անփոփոխ․ բանակցություններն ընթանում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այնպես ինչպես եղել է շատ տարիներ։
«Երկրոդ․ բանակցային գործընթացին նոր խթան է հաղորդված։ Մենք շատ դրական ենք գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի մարտի 9-ի հայտարարությունը, որում ասված է, որ բանակցային ֆորմատի փոփոխություն կարող է լինել միայն երկու կողմերի համաձայնությամբ։ Ադրբեջանական կողմը, բնականաբար, համաձայնություն չի տվել ֆորմատի փոփոխության»։
Ալիեւը նաեւ հայտնել է, որ շուտով երկու երկրների արտգործնախարարները կհանդիպեն՝ բանակցությունները շարունակելու համար, որոնք միտված կլինեն արդյունք նշմարելուն։