Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն պաշտոնյաններից առաջիններից է քվեարկել այսօր մեկնարկած նախագահական ընտրություններում: Հատկանշական է, որ քաղաքապետն ընտրություններին եկել է հեծանվով՝ կրելով համապատասխան մարզահագուստ:

Ինչպես նշում է korrespondent.net-ը, Կլիչկոն հրաժարվել է լրագրողներին հայտնել՝ ում օգտին է տվել իր քվեն:

Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինայում նախագահ են ընտրում։