Այսօր՝ ապրիլի 2-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում, Ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի մայրը՝ Գայանե Անտոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հայրենքի  համար նահատակված տղաները սրբացած հերոսներ են ժողովրդի համար:

Գայանե Անտոնյանը նշեց, որ դեռ շարունակում են Ադամին ուղղված նամակներ ստանալ, երբեմն լինում է, որ մարդիկ նամակներ են գրում Ադամի Ֆեյսբուքյան էջին:

Շատ նամակների մեջ ասվում է, որ երեխա ունենան՝ նրա անունն են դնելու և պատմեն հերոսի մասին: