«Հրապարակ» թերթը գրում է.
«Մարտի 25-ին ԱԺ խորհուրդը վերջապես հաստատեց նոր խորհրդարանի բարեկամական խմբերի կազմն ու ղեկավարներին, որը ՀՀԿ-ական պառլամենտի բարեկամական խմբերի «քոփի-փեստն» է` քանակով, հիմնական ուղղություններով: Սակայն «նրբերանգներն» այլ տեղ են. Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար է նշանակվել Լիլիթ Մակունցը․ նախկինում Արփինե Հովհաննիսյանն էր, ասել է թե` փոխնախագահ Լենա Նազարյանին չի վստահվել այդ կարեւոր ուղղությունը: Ի դեպ, Մակունցը Լենայի ձեռքից տարել է նաեւ Արփինեի ղեկավարած մյուս` Հայաստան-Մեծ Բրիտանիա խումբը եւս: Ռուբեն Ռուբինյանը, որն ամեն տեղ «փոխարինում» է Արմեն Աշոտյանին, դարձել է Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար, որը ղեկավարում էր Աշոտյանը: «Դիրքերն ամրացրել է Ալեն Սիմոնյանը` դառնալով ամենակարեւոր խմբի` հայ-ռուսականի համանախագահ եւ ոչ միայն․ ստանձնել է նաեւ ամենակարեւոր ուղղություններից մեկի` Հայաստան-Իսրայել խմբի ղեկավարումը։ Նորերը նախկինների բարի ավանդույթը շարունակել են ընդդիմադիրներին բարեկամական խմբերի ղեկավարների պաշտոններ տալով, սակայն՝ նոր ընթերցմամբ. խորհրդարանական դիվանագիտության մեջ բավականին եփված Էդմոն Մարուքյանին վստահվել է Հայաստան-Բահրեյն, Հայաստան-Լյուքսեմբուրգը, իսկ Նաիրա Զոհրաբյանին՝ արաբական աշխարհը` Հայաստան-Եգիպտոս, Հայաստան-Հորդանան»,- արձանագրեց ԱԺ մեր աղբյուրը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում