ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Նախագծին արձագանքելով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երկրում չի կարող լինել մի քանի արտաքին քաղաքականություն. այն մեկը պիտի լինի, և այդ քաղաքականությունը մշակում է ու վարում կառավարությունը: 

«Մենք մեր գործուղված պաշտոնյաների միջոցով պետք է այս լիարժեք և անսակարկելի գործառույթն իրականացնենք»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: