Աբխազիայում մահապատիժ է մտցվել հատկապես մեծ չափերի թմրամիջոցների վաճառքի համար: Համապատասխան որոշումն ընդունվել է հանրապետության Ազգային ժողովի կողմից:

 

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով խորհրդարանի մամլո ծառայությանը, պատգամավորները որոշել են խստացնել հատկապես մեծ չափերի թմրանյութերի վաճառքի համար կիրառվող պատիժը: Բացի տուգանքների ավելացումից, այժմ հանցագործներին ցմահ ազատազրկում կամ մահապատժի է սպառնում՝ գույքի բռնագրավումով: Այդ հոդվածներով դատապարտվածների համար ներում չի նախատեսվում:

Ինչպես նշում է օրենքի նախաձեռնող, պատգամավոր Դմիտրի Դբարը, պատժի խստացումն ուժի մեջ կմտնի 2020 թ.-ի հունվարի 1-ից: Այս ընթացքում ուժային գերատեսչությունները կարող են նախապատրաստվել ակտի իրականացմանը:

Աբխազիայի գլխավոր դատախազության աշխատակազմում հստակեցրել են, որ 1993 թվականից հանրապետությունում մահապատժի կիրառման համար մորատորիում է գործում, սակայն հանցագործներին հնարավոր է դատապարտել մահապատժի: 25 տարվա ազատազրկումից հետո նրանք կարող են դիմել դատավճիռը փոխելու խնդրանքով:

Ներկայումս Աբխազիայի բանտարկյալների թվում ընդամենը երեք մարդ է դատապարտվել ցմահ ազատազրկման: Մահապատժի դատապարտված անձինք չկան: