Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Աժ շենքի դիմաց, այսօր՝ ապրիլի 8-ին, բողոքի ակցիա է իրականացվում՝ ընդդեմ ԼԳԲՏ համայնքի:
Դողոքի ակցիայի մասնակիցների հետ քիչ առաջ հանդիպեցին Աժ պատգամավորներ։
ԱԺ փոխնախագահ, իմքայլական Ալեն Սիմոնյանը փորձեց պատասխանել մասնակիցների հարցերին։ Չստացված հարցուպատասխանն ուղեկցվում էր ԼԳԲՏ համայնքին մերժելու կոչերով։
Ակցիայի մասնակիցները այն կարծիքին էին, որ Նաիրա Զոհրաբյանը անտեղյակ է եղել, հետևաբար, պետք չէ նրան այս հարցում մեղադրել:
Ըստ Ալեն Սիմոնյանի՝ հանձնաժողովի բոլոր անդամներն են անտեղյակ եղել, որ լսումներին մասնակցելու է տրանսգենդեր։
Սիմոնյանը հստակեցրեց, որ դա Աժ նիստ չի եղել, այլ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստ։ Ելույթից հետո ծափահարել են ՀԿ-ների ներկայացուցիչները։ Ակցիայի մասնակիցները, ներկայացնելով իրենց պահանջը՝ ասացին, որ բոլոր հաստատություններից պետք է վերացվի ԼԳԲՏ-ի քարոզչությունը։
Ալեն Սիմոնյանը խնդրեց, որ ակցիայի մասնակիցներն իրենց պահանջները գրավոր ներկայացնեն, որպեսզի իրենք օրենքի սահմաններում հնարավորինս բավարարեն ցուցարարների պահանջները և խնդրին լուծում տան: