ՀՀ ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում առավոտից ավտոմեքենաների հաշվառման համարանիշերի տրամադրումը դադարեցնելու պատճառը տեխնիկական է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:
«Ավտոմեքենաների մեծ ներհոսքով պայմանավորված՝ ծագել է համարանիշերի մատակարարման ընդհատում: Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը և հայտնում, որ փոխարենը ՃՈ-ն տրամադրում է ժամանակավոր համարանիշեր, իսկ խնդիրը շաբաթվա վերջին կլուծվի, և համարանիշերի տրամադրումը կշարունակվի բնականոն ընթացքով: Հանրությանը լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի»,-ասված է հաղորդագրության մեջ: