Արդեն երրորդ տարին է, ինչ Իսպանիայի Լա Նուսիա քաղաքում կազմակերպվում է միջազգային փառատոն, որին այս տարի մասնակցում էր 36 երկիր՝ Ուկրաինա, Բուլղղարիա, Վրաստան, Սլովակիա, Կուբա, Դոմինիկյան Հանրապետության երկրներ: Ի թիվս այդ երկրների առանձին տաղավարով ներկայացավ նաև Հայաստանը:

 

Փառատոնի ընթացքում մարդիկ ներկայացնում են իրենց երկրների ազգային մշակույթը, ճաշատեսակները: Շնորհիվ Ալիկանտե քաղաքի կիրակնօրյա դպրոցի սաների հայկական պարարվեստը հավուր պատշաճի ներկայացվեց փառատոնի ընթացքում:

 

Նման փառատոներին Հայաստանի ներկայացվածության մասին հոգ է տանում Իսպանիայում Ալիկանտեի Հայկական միության նախագահ Հասմիկ Քոչարյանը, իսկ ահա երեխաներն արդեն երկու տարի է, ինչ հայկական պարարվեստը սովորում են Ալիկանտեում գործող պարային խմբում, պարուսույց Տաթևիկ Սահակյանի ջանքերով:

 

Փառատոնին ներկա է եղել Լա Նուսիայի քաղաքապետը՝ քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ միասին: