Իմ վարչապետ ընտրվելուց հետո մեր իրավապահ և հարկային մարմիններն ինձ անընդհատ զանգել, ասել են, որ «Սպայկա»-ի հետ կապված կան լրջագույն պրոբլեմներ, այդ թվում՝ հարկային: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Սպայկա»-ի տնօրենի կալանավորմանը, ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Ես ասել եմ՝ ոնց որ օրենքով նախատեսված կարգն ա՝ հետաքննեք, բայց էնպես արեք, որ աշխատանքային և արտահանման պրոցեսը չխաթարվի»,-ասաց վարչապետը:
Հարցին, թե եթե «Սպայկա»-ի գործունեությունը կանգնի և առաջանան խնդիրներ, կա՞ այլընտրանք, Փաշինյանը ասաց. «Եթե իրենք ուզում են բոյկոտ անեն, ուրեմն ուրիշ ընկերություններ ի հայտ կգան, շուկան ինքը կկարգավորվի, ու կտեսնենք, կկանգնեն թե չեն կանգնի, առավել ևս, իրենք չեն համաձայնվի միլիոններ կորցնել, ինչ է թե՝ բոյկոտում են: 7 մլրդը գիտե՞ք ինչ ա, էն որ ասում են՝ ուսուցիչների աշխատավարձերը չեն բարձրացնում, չեն բարձրացնում, որովհետև ոմանք հարկերը չեն վճարում»: