Institut Choiseul ֆրանսիական անկախ ինստիտուտը ներկայացնում է «Choiseul 100 Россия» նախագիծը:

Նախագծի հեղինակները ընտրում են մեր ժամանակների՝ մինչև 40 տարեկան ամենատաղանդավոր և փայլուն ներկայացուցիչներին, որոնց ներուժը նպաստում է երկրի տնտեսության արդիականացմանը:

Ռուսական թոփ-100-ը փաստացի հանդիսանում է ֆրանսիական Choiseul 100 France ամենամյա վարկանիշի շարունակությունը, գրում է RBC plus կայքը:

Հայ բարերար, գործարար «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի դուստր Տաթևիկ Կարապետյանը նույնպես ընդգրկվել է այս հեղինակավոր ցուցակում:

Ամբողջ ցուցակին կարող եք ծանոթանալ սկզբնաղբյուրում: