Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն ապրիլի 14-ին կգնա Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում, որտեղ նախատեսվում է նրա նախընտրական բանավեճը երկրի ղեկավարի պաշտոնի մեկ այլ թեկնածու Վլադիմիր Զելենսկու հետ: Ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին տեղեկացրել են Պորոշենկոյի մամուլի ծառայությունից:  

«Ապրիլի 14-ին ժամը 14։00-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կայցելի Օլիմպիական ստադիոն»,-ասված է հաղորդագրության մեջ:

Պորոշենկոն մի քանի անգամ Զելենսկուն հրավիրել է բանավեճի «Օլիմպիական» մարզադաշտում ապրիլի 14-ին, իսկ Զելենսկին իր հերթին  հրավիրել է նույն վայր ապրիլի 19-ին:

Ընտրությունների առաջին փուլում Ուկրաինայում կայացել են մարտի 31-ին: Առաջատար է դարձել Զելենսկին՝ հավաքելով 30.24 տոկոս ձայն: Պորոշենկոն երկրորդ տեղում է՝ 15.95 տոկոսով: Ընտրությունների երկրորդ փուլը նշանակված են ապրիլի 21-ին: