«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երևանում գործող ավտոբուսների և միկրոավտոբուսների վարորդները այսօր պետք է բողոքի ակցիա իրականացնեին` հրաժարվելով երթուղի դուրս գալ, սակայն Երևանի քաղաքապետարանն այն կանխել է:
Նշենք, որ վարորդները դժգոհում են` պնդելով, որ իրենք չեն կարողանում այլևս 100 դրամ ուղեվարձով երթուղի սպասարկել: «Ուղեվարձի բարձրացում չի նշանակում, որ ուղեվարձը պետք է վճարի ուղևորը: Կառավարությունը կարող է սուբսիդավորել, կամ երթուղի սպասարկող ընկերությունների համար հնարավորություն ստեղծվի բենզինը ձեռք բերել շուկայականից էժան գնով, կամ էլ քաղաքապետարանը հարկատեսակները նվազեցնի կամ հանի»,- նկատեց Եղիազարյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: