Համացանցում քննարկվում է Կարեն Սարուխանյանի ապրիլի 24-ին արված գրառումը Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի կապակցությամբ։
Իշխանական «Իմ քայլ»-ական պատգամավորը մասնավորապես գրել է. «Նոր ցեղասպանություն հայ ժողովուրդն այլևս թույլ չի տալու»։
Լավ է ասված, բոլորիս ջանքերը պետք է միտված լինեն դրան, միայն թե այս խոսքերն արդեն 2 տարի է, որ տեր ունեն, և դրանք պատկանում են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ու ասվել են 2017թ. ապրիլի 24-ին հղած ուղերձում։
Նախկին մարզպետը, ըստ երևույթին, իր հոգու խորքում լավ չի մերժել կամ այնքան էլ չի մերժել ՀՀԿ-ին ու նրա առաջնորդին, այլապես իր գրառումներում հղում չէր անի նրանց։
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավորի ապրիլի 7-ի՝ Մայրության ու գեղեցկության տոնին արված գրառումը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ 2014թ. նույն առիթով կատարած գրառման փոքր-ինչ կրճատված տարբերակն էր, ինչն էլ իրավամբ նկատել էին համացանցի օգտատերերը։