2019 թվականի ապրիլի 26-ից մեկնարկում է Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի կազմակերպության 23-րդ Գերագույն ժողովը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից։
Ժողովը քննելու է կուսակցության վերջին մեկ տարվա գործունեությունը, որոշելու է առաջիկա ռազմավարությունը եւ ընտրելու է նոր Գերագույն մարմին:
Ժողովին հրավիրված են նաեւ կուսակցության արտերկրի կազմակերպական կառույցների ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում գումարված ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովը ընտրել էր կուսակցության բարձրագույն գործադիր մարմին՝ Բյուրո։ Բյուրոյի ներկայացուցիչ էր ընտրվել Հակոբ Տեր-Խաչատուրյանը։