«Արմավիր» ՔԿՀ-ի պետ կնշանակվի «Աբովյան» ՔԿՀ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Վարուժան Եղիազարյանը:

Նա քրեակատարողական ոլորտի փորձառու կադրերից է, զբաղեցրել է տարբեր պաշտոններ:

Հիշեցնենք, որ «Արմավիր» ՔԿՀ-ի պետ Խաչիկ Հարությունյանը հինգշաբթի ազատման դիմում է ներկայացրել:

Վերջինս պետ էր նշանակվել անցած տարի` հեղափոխությունից հետո: 

aravot.am