Այսօր Երևանի փողոցներում որոշ քաղաքացիներ իրականացնում են «Հիշեցում» ակցիան և փակում են արագաչափերը, ինչպես հեղափոխության օրերին անում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ժողովուրդը հավատաց Նիկոլ Փաշինյանի բոլոր խոտումներին. կարմիր գծեր, աշխատավարձերի, թոշակների բարձրացում, աշխատատեղեր, ներդրումներ, տնտեսական թռիչքաձև աճ, քաղբանտարկյալներ չպետք է լինեն»,- ասաց ակցիայի մասնակիցներից Իրինա Հարությունյանը և նշեց, որ այդ խոստումներից ոչ մեկ չի իրականացվել:
«Մենք մեկ առ մեկ հիշեցնում ենք իր տված խոստումների մասին: Պարոն Փաշինյան, մենք ձեզ շատ լավ ենք հասկանում, դուք չեք կարող այդ ամեն ինչը անել, դուք խոսք եք տվել, գուցե լավ ցանկություն ունեք անելու, բայց չեք կարող, մենք քաղաքացիներս կօգնենք կատարելու այն խոստումները, որոնք տվել եք»,- ասաց նա:
«Մեկ տարի է լրացել, բայց վարչապետի խոստումը չի կատարվել, այսօր նշվում է Քաղաքացու օր, այն քաղաքացու, որը հասարակ պատգամավորին դարձրեց վարչապետ, իսկ չկատարել խոստումները՝ նշանակում է ունենալ խաբված քաղաքացիներ»,- հավելել է մեկ այլ քաղաքացի:
Մանրամասները՝ տեսանյութում
Նյութի աղբյուր՝ asekose.am