Կալգարիի համալսարանից կանադացի ֆիզիկոսները պարզել են բեւեռային երկնքում հայտնվող հազվագյուտ կամուրջների ծագման պատճառը՝ հայտնում է Planet Today-ը։
Նրանց տվյալներով, դրանում մեղավոր են մթնոլորտի վերին շերտերում իոնների բախումները։ Ավելի վաղ խորհրդավոր երեւույթի առաջացման պատճառ էին համարվում Արեւի բռնկումները։
Մանուշակագույն ծիածանները բեւեռային երկնքում մնում են 20-30 րոպե, որից հետո անհետանում են մինչեւ նորից ի հայտ գալը։
Գիտնականները կարծում են, որ այս երեւույթի առաջացումը կապված է էլեկտրոնային մասնիկների տաքացման հետ, իսկ երբ դրանք սառչում են լուսավորությունը կորչում է։
Նշվում է, որ ի հայտ են գալիս նաեւ կանաչ մասնիկներ, որոնք ուղղահայաց են Երկրի մակերեւույթին եւ առաջանում են միաժամանակ՝ Ինչպես Հյուսիսային, այնյպես էլ Հարավային կիսագնդերում, իսկ մանուշակագույն «կամուրջները» առաջանում են հորիզոնական գծերի տեսքով՝ միայն մեկ կիսագնդում։
Բնության այսքան հետաքրքիր երեւույթի ի հայտ գալու պատճառը բացահայտելու հարցում օգնել են ոչ միայն արբանյակների տվյալները, այլեւ սովորական մարդկանց զանգվածային աջակցությունը, որոնք տեսել, դիտարկել եւ նկարահանել են տեղի ունեցածը։