«Փաստ» թերթը գրում է.

«Հայաստանի պետական համակարգում տեղի ունեցող փոփոխությունները, բացի զանգվածային կրճատումներից, մեկ այլ առանձնահատկություն ունեն: Ըստ էության նախարարությունների վերակազմավորման անվան տակ փաստացի հիմքից ստեղծվելու են նոր կառույցներ:

Նախ, բոլոր աշխատակիցներին օրենքով նախատեսված կարգով ազատելու են աշխատանքից, իսկ հետո նոր նշանակումներ կատարեն: Սպասելի է, որ իշխանությունները նշանակելու են նրանց, ում այդ դեպքում տվյալ նախարարը ցանկանա՝ այդ կերպ ազատվելով «պատուհաս» դարձած կադրերից: Փաստացի իշխանությունները գտել են ոչ միայն նախկին համակարգի կադրերից ազատվելու, այլ նաև սեփական «քայլողներին» աշխատանքով ապահովելու բաղադրատոմսը: Ընդ որում՝ այդ ամենը կիրականացվի բացառապես օրենքի տառին համապատասխան, այսինքն՝ թղթերով ամեն բան կարգին կլինի: Միայն թե, առկա են լուրջ անհանգստություններ, որ դրա արդյունքում դուրս կմնան պրոֆեսիոնալները, որպեսզի իշխող ուժը կարողանա տեղավորել բոլոր «սվոյներին»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: