Վիճակագրական պետական կոմիտեն հրապարակել է տվյալներ Ադրբեջանում ավանակների թվի մասին։ Ինչպես տեղեկացրել է Modern.az-ին Պետական վիճակագրական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի բաժնի պետ Ռաֆայել Սուլեյմանովը, ներկայում հանրապետությունում 28040 ավանակ կա։

2015-ին դրանց թիվը կազմում էր 39992, 2016-ին՝ 35816, 2017-ին՝ 34068, 2018-ին՝ 30854։ Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ ավանակների թիվը հինգ տարում կրճատվել է 11952-ով։

Ռ.Սուլեյմանովը նաեւ նշել է, որ 2015-2018 թվականներին, ինչպես նաեւ 2019-ի հունվար-մարտին արտասահմանից Ադրբեջան չի բերվել ոչ մի ավանակ։