Արտաշատի քաղաքային մարզադաշտում մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Արարատի մարզի ֆուտբոլի փոխանցիկ գավաթի խաղարկությունը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ու ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը: Մրցաշարն անցկացվում է Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ: Մինչև մեկնարկը, լրագրողները ԲՀԿ նախագահին քաղաքական օրակարգին վերաբերող մի շարք հարցեր են տվել:
Տեսանյութը՝ kentron.tv-ի