Շվեդիայի Ռիկսդագը հավանության է արժանացրել Հայաստան-ԵՄ Համընդգրկուն եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս մասին Twitter- իր միկրոբլոգում հայտնել է ՀՀ ԱԳՆ-ը։
Համաձայնագրի նպատակը ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ երկկողմ հարաբերությունների ու քաղաքական երկխոսության ամրապնդումն է։ Կողմերը պետք է շարունակեն համագործակցությունը՝ Հայաստանում առեւտրին եւ ներդրումներին նպաստելու նպատակով, միաժամանակ ամրապնդելով ժողովրդավարության եւ շուկայական տնտեսության զարգացումը։
Նշենք, որ Համաձայանագիրը ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ ԵՄ բոլոր անդամ պետությունները վավերացնեն այն։