Հրդեհ է բռնկվել Մոսկվայի կենտրոնում գտնվող «Իզվեստիա» թերթի պատմական նշանակություն ունեցող շենքում։

Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։  Այրվել է 60 քառ մետր տարածք։ Դեպքի վայր ժամանած հրշեջները տեղայնացրել ու հանգցրել են հրդեհը։ Հրդեհաշիջման աշխատանքների արդյունքում փրկվել է երկու մարդ։