նչպես արդեն  տեղեկացրել ենք, քրեական գործ է հարուցվել Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի դեմ։ Նրա պաշտոնվարման ընթացքում վարչական շրջանից դուրս է գրվել ընդհանուր 41,720,929 դրամ աշխատավարձ, որը վատնման եղանակով հափշտակվել է։ 

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն ասաց, որ անտեղյակ է հարուցված քրգործից․ «Անակնկալի եմ եկել»,- նշեց նա։ 

Հարցին՝ հնարավո՞ր է հարուցված քրգործը պայմանավորված է Բաղդասարյանի կողմից վերջին շրջանում նոր իշխանությունների վերաբերյալ ակտիվ գրառումներով, Բաղդասարյանը պատասխանեց․ «Իհարկե, քաղաքային իշխանությունների քննադատության արդյունքը սա պետք է լիներ, ուրիշ ի՞նչ պետք է անեին»,- ասաց վարչական շրջանի նախկին ղեկավարը։ 

Նշենք, որ Ռուսլան Բաղդասարյանը իր ֆեյսբուքյան էջում քննադատել էր ներկայիս իշխանությունների կողմից իրենց աշխատավարձերի բարձացումը, մոտեցումները քաղաքաշինական խնդիրներինաղբահանության նոր մեքենաների ձեռքբերումըաղբահանության վատ կազմակերպումը, իսկ գրառումներից մեկով ուղղակի հայտարարել էր, որ քաղաքային իշխանությունները ձախողել են

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել։

Տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում, 2009-ից 2018 թվականն ընկած ժամանակահատվածում, տարբեր հաստիքների են հրամանագրվել, բայց փաստացի աշխատանքի չեն հաճախել վարչական շրջանի նախկին ղեկավարի մտերիմները։ Հրամաններով և աշխատանքային պայմանագրով նախատեսված պարտականությունները չկատարելու պարագայում, նրանց անվամբ դուրս է գրվել ընդհանուր 41,720,929 դրամ աշխատավարձ, որը վատնման եղանակով հափշտակվել է։

Սոնա Հարությունյան