Ցանկացած գործընթաց այս կամ այն կերպով կարող է որոշակի քննարկումների և քննադատությունների մակարդակով լարվածություն առաջացնել Հայաստան-Արցախ հարաբերություններում, դրանք մեզ համար անընդունելի են:

Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն, անդրադառանալով վերջերս Արցախում տոնակատարությունների ընթացքում և դրանից հետո հայաստանյան իշխանության և արցախյան իշխանությունների որոշ ներկայացուցիչների՝ կոնկրետ Վիտալի Բալասանյանի միջև հակադրությունների հարցին, և թե արդյո՞ք նախընտրական տրամաբանություն կա դրա մեջ, խոքային ինչ-որ պատճառներ կան, թե՞ մտահոգվելու պատճառ չկա: 

«Այնուամենայնիվ, կարծում ենք, որ սա բարձր մակարդակի խոսակցություն չէ՝ լարված շեշտադրումներով, կարծում ենք, որ դրանք ներանձնային մակարդակներում փոխադարձ գնահատականների հնչեցման դաշտում են և հուսով ենք շատ արագ կկարգավորվի»,-ասաց Տոնոյանը: