Մարտի 1-ի տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը հիմնավորված չի համարում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից Քոչարյանի և մյուսների գործով նիստը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելը: Այս մասին Գրիգորյանն ասաց մայիսի 13-ին, լրագրողների հետ զրույցում:

«Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կողմից դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը չեմ կարծում, որ հիմնավոր էր: Հուսով եմ՝ դատարանը կմերժի միջնորդությունը»,- ասաց Գրիգորյանը:

2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցածիրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀպաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ՅուրիԽաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանիհամար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են ՀայաստանիՀանրապետության սահմանադրական կարգը: Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում էհայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ ՌոբերտՔոչարյանը կալանավորվել է: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոքարկել էին կալանավորմանորոշումը:

Հունվարի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը ինքնաբացարկ էր հայտել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով:

Հունվարի 9-ին դատախազը և քննիչը ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել նախագահող դատավորին: Ինքնաբացարկ ներկայացնելու համար հիմք է հանդիսացել այնհանգամանքը, որ դատավորը մարտի 1-ի առնչությամբ մեկ այլ մեղադրյալի գործով ինքնաբացարկ է հայտարարել՝ նշելով, որ իրենց ընտանիքներն ունեն բարեկամական կապեր:

Հունվարի 14-ին ինքնաբացարկ էր հայտնել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործի քննությունը վարող դատավոր Դավիթ Գրիգորյանը:

Մայիսի 6-ին ինքնաբացարկ է հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործը քննող դատավոր Վարդան Գրիգորյանը:

Մայիսի 13-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին Քոչարյանի և մյուսների գործով նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանին: