Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների պալատում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Չինաստանի վարչապետ Լի Քըցյանի հանդիպումը։ Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էին Տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարայանը, վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը, վարչապետի օգնական Հրաչյա Թաշչյանը, վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։
Չինական կողմից մասնակցում էին Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Տինգ Սյուեսյանգը, Կոմերցիայի նախարար Ճոնգ Շանը, Արտաքին գործերի փոխնախարարներ Լու Յուչընգը, Ցին Գանգը, Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգը։
ՀՀ վարչապետը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ հանդիպումը լավ առիթ է համագործակցության հարցեր, հետագա ծրագրեր քննարկելու համար։