Այսօր Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է Ռուսաստանի հայերի միության և «Հաղթանակի զորավարների հիշատակի» հիմնադրամի պատվիրակությանը։
Հանդիպման ժամանակ և «Հաղթանակի զորավարների հիշատակի» հիմնադրամի պատվիրակության ղեկավար Նատալյա Կոնեվան շնորհակալություն հայտնեց Վեհափառ հայրապետին սուրբ վայրում իրենց ընդունելու համար։ Կաթողիկոսն էլ իր խոսքում նշեց, որ ուրախ է տեսնել Հաղթանակի մարշալների զավակներին ու թոռներին։ Նա նաև նշեց, որ հաղթանակի օրվանից անցել են երկար տարիներ, սակայն հաղթանակի մթնոլորտը դեռ մինչև այսօր էլ տիրում է։
Հանդիպման վերջում «Հաղթանակի զորավարների հիշատակի» հիմնադրամի ֆոնդի ներկայացուցիչները կաթողիկոսին նվիրեցին զորավարների մասին գիրք։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի հայերի միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի հրավերով մայիսի 11-ից Հայաստանում են գտնվում 1941-45 թվականների հայրենական պատերազմի հաղթանակի մարշալների զավակներն ու թոռները։