Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզության ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը Ստրասբուրգում ունեցած իր ելույթի ժամանակ հայտարարել է. «ՌԴ-ում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդիկ նույն իրավունքներն ունեն, ինչ ավանդական կողմնորոշում ունեցողները: Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում կան բազմաթիվ գեյ-ակումբներ: Ես չեմ եղել, բայց ասում են, որ այնտեղ շատ լավ է, մարդիկ լավ ժամանակ են անցկացնում: Եթե ուզում եք համոզվել դրանում, ես կարող եմ հրավիրել ձեզ, իհարկե, ես չեմ կարող ձեզ հետ ներկա գտնվել այդ ակումբներում, բայց կուղեկցեմ»:
Նարիշկինի այս ելույթն առաջացրել է դահլիճում գտնվող պաշտոնատար անձանց ծիծաղը:
Մանրամասները՝ տեսանյութում: