Կրկին լարված իրավիճակ է տիրում Ավանի և Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանում։ Ակցիայի մասնակից Վարդգես Գասպարին փորձեց մտնել դատարան, սակայն նրան թույլ չտվեցին։
Դատարանի դարպասների առջև բարիկադներ են դրված, Գասպարիի և Քոչարյանի աջակիցների միջև ոստիկանական պատ է կանգնած։ Բախումներ եղան նաև Գասպարիի և ոստիկանների միջև։ Գասպարին լրատվամիջոցների ուղիղ եթերում խոսք ուղղեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, ասելով, որ ոստիկանները թույլ չեն տալիս իրեն մտնել դատարան, քանի որ չեն կարող պահել իր անվտանգությունը։
Քոչարյանի աջակիցները ծաղրական վանկարկում են՝ «Գասպարի՛, վարչապետ», իսկ Վարդգես Գասպարին կանգնած է անձնագիրը վերև պարզած: նա չի պատասխանում իր հասցեին ուղղված վանկարկումներին։