Ռուսաստանի հայերի միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ  Արա Աբրահամյանի հրավերով մայիսի 11-ից 14-ը  Հայաստանում էին  գտնվում  1941-45 թվականների հայրենական պատերազմի հաղթանակի մարշալների զավակներն ու թոռները։

Եռօրյա այցի վերջին օրը Ռուսաստանի հայերի միության և «Հաղթանակի զորավարների հիշատակի» հիմնադրամի ներկայացուցիչներն այցելեցին Գյումրի, եղան տեղի 102-րդ ռուսական ռազմաբազայում, որտեղ հանդիպեցին ռազմական բազայի զինվորականների, նչրանց ընտանիքների անդամների հետ: Այնուհետև պատվիրակության անդմաներն այցելեցին ռազմական բազայի թանգարան և գրադարան, որտեղ մարշալների ժառանգներն իրենց հայրերի և պապերի մասին պատմող գրքեր նվիրեցին ռազմաբազայի գրադարանին և խնդրեցին, որպեսզի այդ գրքերը անպայման տան զինվորներին ընթերցելու։

Այնուհետև պատվիրակության անդմաները հանդիպեցին Գյումրիի վետերանների հետ, զրուցեցին նրանց հետ, իսկ հանդիպման ավարտին նրանց հետ միասին մասնակցեցին խնջույքին, որը վետերանների համար կազմակերպել էր Արա Աբրահամյանը։

Ամփոփելով պատվիրակության եռօրյա այցը, Ռուսաստանի հայերի միության վարչության անդամ Արամ Աբրահամյանն ասաց, որ բոլորը շատ տպավորված են և երեք օրն անցավ ինչպես մի ակնթարթ։

-Մեր ծրագիրը լավ կատարվեց։ Հաղթանակի հիշատակը հավերժ է և մենք բոլորս պետք է այդ հիշատակը սրբորեն պահենք։ Մեր միջոցառումները կոչված են այդ ամենի մասին ևս մեկ անգամ բարձրաձայնելու և երիտասարդ սրենդին հասցնելու այն միտքը, որ մեր պապերի, մեր հայրերի սխրանքը, որի գինը շատ բարձր է։ Ուզում եմ շնորհակալությունս հայտնել Արա Աբրահամյանին, որը նախաձեռնեց այս հիանալի միջոցառումը և հրավիրեց մարշալների ժառանգներին,-ասաց Արամ Աբրահամյանը։

Նա նշեց, որ այն միջոցառումները, որոնք պլանավորել էին, բոլորն էլ  իրականացվեցին  բարձր մակարդակով: Նա նաև տեղեկացրեց, որ իր հետ մասնավոր զրույցներում պատվիրակության անդամները խոստովանել են, որ  շատ գոհ են ու տպավորված, և ցանկություն են հայտնել հնարավորինս շուտ նորից լինել  Հայաստանում և  շարունակել այս լավ գործը։

-Կարծում եմ, որ սա կդառնա ավանդույթ։ Սա աննախադեպ միջոցառում էր  և լավ կլիներ, եթե նախկին Խորհրդային միության երկրներում  ևս դառնար նախադեպ նմանատիպ միջոցառուների համար,- ասաց ՌՀՄ վարչության անդամը։