Ազգային անվտանգության ծառայությունը մեղադրանք է առաջադրել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանին։ Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատեց ԱԱԾ մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը:
«Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Գործը փոխանցվել է Գլխավոր դատախազություն՝ քննչական ենթակայության հարցը լուծելու համար»,–ասաց Գալստյանը։
Նշենք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը սահմանում է պաշտոնական դիրքն օգտագործելով՝ յուրացնելը կամ վատնելը` հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով։
Ըստ տեղեկությունների՝ Կորյուն Աթոյանը 2011—2018 թվականներին պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ վատնել է իրեն վստահված առանձապես խոշոր չափի գումար, որը կազմում է 350-400 մլն դրամ: