Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ, մայիսի 17-ին Ախուրյանի մի բնակիչ կամավոր հանձնել է առանց գործարանային համարի թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 5.6 մմ տրամաչափի 5 փամփուշտներով, և «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով:


Ինչպես  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նա հայտնել է, որ դրանք հայտնաբերել է նույն օրը իրենց տան բակի ավտոտնակում մաքրման աշխատանքներ կատարելիս: Ըստ քաղաքացու հայտարարության՝ զինամթերքը պատկանել է հորը:
Նշանակվել են փորձաքննություններ: