Անթույլատրելի է բռնության ցանկացած դրսեւորում, առավել եւս խիստ անթույլատրելի է բռնությունը երեխաների հետ զբոսնող մարդու նկատմամբ կամ երեխաների ներկայությամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ մայիսի 19-ին, ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով նախօրեին Ազատության հրապարակում ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի վրա հարձակման միջադեպին։
Արման Թաթոյանը պարզապանեց, որ Մարդու իրավունքների պաշտպանը, լինելով ոչ պաշտանատար անձ, չի կարող քաղաքացու նկատմամբ քայլ ձեռնարկել, այլ հանդես է գալիս հորդորով և իրազեկության բարձրացմամբ։ «Եթե բռնության հատկանիշներ կան, ապա կարող ենք դիմել ոստիկանություն, բայց մենք այս պահին որևէ բողոք, պահանջ չենք ներկայացրել»,- ասաց Արման Թաթոյանը։
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 18-ին, Ազատության հրապարակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դեմ բողոքող ցուցարարները հարձակվել են թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա եւ վիրավորական արտահայտություններ արել։